Monday, June 21, 2010

Բրազիլիան հրաժարվեց Իրանի միջուկային խնդրի առնչությամբ իր միջնորդությունից

Tert.am. 21-6-2010- Բրազիլիան դադարեցնում է իր միջնորդական առաքելությունն Իրանի միջուկային խնդրի առնչությամբ: Այս մասին Financial Times պարբերականին տված հարցազրույցում ասել է Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սելսո Ամորիմը: Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների կողմից մերժվեց Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիրը, իր երկիրն այլևս նախաձեռնություններով հանդես չի գալու Իրանի միջուկային խնդրի շուրջ առաջ եկած տարաձայնությունները հարթելու առնչությամբ: Հիշեցնենք, որ մայիսին Թեհրանում Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև ստորագրվել էր միջուկային վառելիքի փոխանակման մասին համաձայնագիր, որով նախատեսվում էր իրանական ցածրհարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակել բարձրհարստացված միջուկային վառելիքի հետ: Սակայն այս համաձայնագիրը չկանխեց օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևի ընդունումը:

No comments: