Saturday, June 19, 2010

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ղարաբաղյան հարցում արդյունքներ է ակնկալում

Haynews.am . 19-6-2010- «Ես հիասթափված եմ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տարվող ԵԱՀԿ-ի, ներառյալ նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի ջանքերը արդյունք չեն տվել»: Այս մասին Վաշինգթոն կատարած իր այցի շրջանակներում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշը: Նա համոզմունք է հայտնել, որ այս հակամարտության հարցում համաձայնություն գալու հրաշալի հնարավորություն կա. «Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ այս հարցի լուծման ոսկե հնարավորություն կա»:

No comments: