Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ PKK-ի հետ կապեր ունենալու պատճառով փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեթ Թյուրքը կկանգնի դատարանի առաջ` մի քանի տարի առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսելու համար, հայտնում է Firat գործակալությունը: Վերջինիս, ըստ թուրքական օրենսդրության, սպասվում է առնվազն 6 ամսվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 2009 թվականաի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» (Demokrtik Toplum Partisi կամ DTP) կուսակցությանը եկավ փոխարինելու նոր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Barış ve Demokrasi Partisi կամ BDP) կուսակցությունը, որը նախորդից ժառանգեց նաև 19 պատգամավորական մանդատները: BDP-ի այժմյան նախագահն է Սելահաթթին Դեմիրթաշը:Tuesday, June 8, 2010
Քուրդ գործչին այժմ էլ դատում են քրդերեն խոսելու համար
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ PKK-ի հետ կապեր ունենալու պատճառով փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեթ Թյուրքը կկանգնի դատարանի առաջ` մի քանի տարի առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քրդերեն խոսելու համար, հայտնում է Firat գործակալությունը: Վերջինիս, ըստ թուրքական օրենսդրության, սպասվում է առնվազն 6 ամսվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 2009 թվականաի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» (Demokrtik Toplum Partisi կամ DTP) կուսակցությանը եկավ փոխարինելու նոր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Barış ve Demokrasi Partisi կամ BDP) կուսակցությունը, որը նախորդից ժառանգեց նաև 19 պատգամավորական մանդատները: BDP-ի այժմյան նախագահն է Սելահաթթին Դեմիրթաշը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment