Wednesday, June 9, 2010

Ռումբի պայթյունից Ստամբուլում 15 մարդ է վիրավորվել

Պաշտոնական տեղեկավության համաձայն, այսօր Ստամբուլում ռումբի պայթյունից 15 մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասը ոստիկաններ են։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածում։ Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է պատասխանատու հարձակման համար, սակայն թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ծառայությունները քննում են վարկածը, որ պայթյունը ուղղված է եղել հենց ոստիկանության դեմ։ Հարձակումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ Թուրքիայում են մի շարք ասիական երկրների նախագահներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ասիայում համագործակցության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար։

No comments: