Friday, July 30, 2010

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի

Tert.am. 30-7-2010- ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի: Associated Press լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պահանջում են միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց։ Հայցը նախաձեռնել են լոսանջելեսաբնակ Գարբիս Դավույանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։ Փաստաբանները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ ուղղակի դատական հայց է ներկայացվում ընդդեմ թուրքական կառավարության:

No comments: