Thursday, July 29, 2010

«Թուրքիայի իշխանություններն առավելագույնը կտեղադրեն Սուրբ Խաչի խաչն ու այն կթողնեն». Արտակ Շաքարյան

HayNews.am. 28-7-2010- Թուրքագետ Արտակ Շաքարյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սեպտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ օրակարգը հարուստ կլինի, քանի որ սպասվում է Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցում պատարագի մատուցում, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ, իսկ հոկտեմբերին լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին: Թուրքագետի կարծիքով` նվազագույնը, որ կանեն Թուրքիայի իշխանությունները կլինի եկեղեցու վրա խաչ տեղադրելը և պատարագից հետո այն հանելը, իսկ առավելագույնը, նրանք կտեղադրեն խաչն ու կթողեն: Շաքարյանը գտնում է, որ եկեղեցու պատարագն էլ ընդամենը նպատակ ունի գեղեցիկ «դիմահարդարում» ապահովել Թուրքիային, որ վերջինս եվրոպական երկրների աչքը փակի: Ըստ թուրքագետի, մինչ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները, սակայն, հայ-թուրքական հարաբերություններում որևէ իրական քայլ չի լինի, քանի որ «Գյուլն ակնարկել է, որ ժամանակն է լուռ դիվանագիտության»: Արտակ Շաքարյանը կարծիք է հայտնել, թե մինչ այդ ընտրությունները հայ-թուրքական հարաբերություններում ակտիվացում կարող է լինել միայն արտաքին ուժերի ճնշմամբ, ասենք, եթե նման ցանկություն ունենա ԱՄՆ-ն: Նրա կարծիքով, սակայն, ԱՄՆ Կոնգրեսում սպասվող ընտրությունները կստիպեն ԱՄՆ-ին լինել ավելի զուսպ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանն, ապա Շաքարյանի խոսքերով, շատ քիչ հավանականություն կա, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ Թուրքիան մի քանի օրով բացի սահմանը: Թուրքագետը գտնում է, որ դա Թուրքիայի համար դրական կլինի, քանի որ մի կողմից նրան հնարավորություն կտա դրական լույսի ներքո ներկայանալ աշխարհին, մյուս կողմից սահմանի բացումը կլինի նախադեպ. դրանից հետո նրանհեշտ չի լինի խուսանավել ևս մեկ անգամ բացելուց:

No comments: