Saturday, July 31, 2010

Չձուլվելու համար սփյուռքահայերը հաճախ պետք է լինեն հայրենիքում

Սփյուռքի նախարարությունը փորձում է նոր մեթոդներ գտնել Սփյուռքի հետ աշխատանքի համար: Հուլիսի 30-ին «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան- քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են ցանկացած երկրի փորձ, որից եզրակացություններ են անում, թե ինչ ծրագրեր, ինչ մեթոդներ կան, որոնք կարելի է հաշվի առնել` պետություն-Սփյուռք համագործակցությունը խորացնելու համար: Անդրադառնալով սփյուռքահայերի ձուլման վտանգին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ վտանգին դիմակայելու համար սփյուռքահայերը պետք է հաճախ լինեն հայրենիքում եւ «զգան հողի ուժը»: Նրա խոսքով, իրենց խնդիրն է՝ ավելի մեծ ծրագրեր իրականացնել սփյուռքահայ երիտասարդների հետ, եւ հենց այդ նպատակին է ուղղված «Համահայկական երիտասարդական պառլամենտը», որը հրավիրվելու է մոտ ժամանակներս:

No comments: