Saturday, July 31, 2010

Մարի Յովանովիչը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Aysor.am. 30.07.2010- Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Լ. Տեր-Պետրոսյանը բարձրացրել է նաև «քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և տնտեսական զարգացման հետ կապված հարցեր»: Անդրադարձ է եղել տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության փոխղեկավար Բրյուս Դոնահյուն և ԱՄՆ Պետդեպարտամենտի փորձագետ Պոլ Ստրոնսկին:

No comments: