Thursday, July 29, 2010

Խաթինօղլու. «Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք»

Panorama.am. 29-7-2010- Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք: Այդ մասին գերմանական «ԴոյչեՎելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության հետ հարցազրույցում նշել է «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթինօղլուն: «Ես Ադրբեջանի ռազմական դոկտրինն ուսումնասիրել եմ, և դոկտրինի շատ հոդվածներ և դրույթներ անուղղակիորեն ի նկատի են առնում Իրանը: Իմ կարծիքով, ելնելով դոկտրինի դրույթների մեկնաբանությունից, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության համար դիտվում է որպես սպառնալիք»,-նկատել է Խաթինօղլուն: Անդրադառնալով Ադրբեջանում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման հարցին` Խաթինօղլուն նշել է. «Ադրբեջանի ռազմական դոկտրինում այդպիսի դրույթ է ամրագրվել` հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային ռումբի հնարավոր ստեղծման վտանգը: Այդ պարագայում Ադրբեջանը կդիմի ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Իսրայելին, որպեսզի Ադրբեջանի տարածքում ռազմակայաններ տեղակայեն»:

No comments: