Saturday, July 17, 2010

Միջնորդների հայտարարությունը պատասխան էր Ադրբեջանի հոխորտանքներին. Շարմազանով

Tert.am. 17-7-2010- Ալմաթիում ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպանը հետևած Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարության ուժի սպառնալիքի և պատերազմ սկսելու վերաբերյալ հոխորտանքներն անպատասխան չեն մնում: Այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը ղարաբաղյան հարցի վերաբերյալ Սերգեյ Լավրովի, Բեռնար Կուշների և Ջեյմս Ստեյնբերգի այսօրվա հայտարարությունը։ «Մասնավորապես հայտարարության մեջ քննադատվում է ուժի սպառնալիքի կիրառումը, ինչպես նաև ԱԳ նախարարները հղում են անում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Աթենքում արված հայտնի հայտարարությանը, որտեղ առաջին անգամ միջազգային փաստաթղթերում գործածության մեջ մտավ ԼՂ կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքի կիրառման սկզբունքը: Հայտարարության մեջ հիշեցվում է հրադադարի ռեժիմի պահպանման մասին, որը 1994թ. կնքվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունների՝ սեփական հանրությանը հաճոյանալու նպատակով արվող ստահոդ հռետորաբանությունն այդ երկիրը տանում է փակուղի, որի հետևանքով այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացավ»:

No comments: