Tert.am. 31-7-2010- Թուրքական կողմը հետազոտական աշխատանքներ է իրականացնում հայ-թուրքական սահմանին:
CNNTurk-ի փոխանցմամբ` Իգդիրի նահանգապետարանի հրահանգով նահանգ է ժամանել Էրզրումի շրջանային ճանապարհային վարչության պատվիրակությունը, որն էլ հետազոտական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Ալիջան» անցակետի 6 կմ-անոց հատվածում, ինչպես նաև` սահմանին գտնվող կամրջի տարածքում:
Առաջիկայում պատվիրակությունն իրականացվող աշխատանքների առնչությամբ համապատասխան զեկույց կներկայացնի Իգդիրի նահանգապետարան:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, իսկ որոշ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ներքին գործերի նախարարությունը, գրավոր հարցում էր ուղարկել Կարսի և Իգդիրի նահանգապետարաններ` խնդրելով պատասխանել այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման որոշման դեպքում որքան ժամանակ հարկավոր կլինի անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար:
Ի պատասխան ուղարկված հարցամանը` Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան հայտարարել էր, որ եթե օրակարգում հայտնվի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, իրենք մեկ ամսվա ընթացքում կկատարեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Saturday, July 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment