Monday, November 12, 2012

Գերմանիայի թուրքերը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի

Panorama.am. 12-11-2012- Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Թուրքիայի երիտասարդական
միություն» կազմակերպության անդամները պահանջում է Գերմանիայի խորaհրդարանից` չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2005թ ընդունված օրենքը: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքը: Կազմակերպության անդամները Գերմանիայի խորհրդարանին ուղարկել են այսպես կոչված «տեղեկատվական փաթեթ `1915թ դեպքերի վերաբերյալ» : Թուրքիայի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գերմանիայի խորհրդարանի շենքի առջև` պարզելով «Ցեղասպանություն չենք արել, հայրենիք ենք պաշտպանել» գրություններով պաստառներ: Կազմակերպության նախագահ Բեյհան Յըլդըրըմը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, թե իբր 2005թ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «սխալ է»: «Այս որոշման պատճառով մեր գերմանացի ընկերները որպես երկիր և ազգ մեզ մեղադրում են»,-ասել է նա:

No comments: