Tuesday, August 17, 2010

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է Էրդողանին

News.am. 17-8-2010- Պաշտոնական Անկարան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայի վարչապետին սպառնալու լուրերը: «Ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագրեր եւ նախազգուշացումներ ներկայացնել, առավել եւս, վարչապետի հասցեին»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Ադրբեջան կատարած այցից հետո ժամանել է թուրքական Քահրամանմարաշ նահանգ: Նա հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման կապակցությամբ: Նշենք, որ Սպիտակ տունն արդեն հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները: Սպիտակ տան մամուլի քարտուղար Դեն Բերթոնը հայտնել է, թե իրենց հայտնի չէ, թե որտեղից էր Financial Times-ը վերցրել այդ տեղեկությունները: Թերթը հայտնել էր, որ Վաշինգտոնը սպառնացել է կրճատել զենքի առաքումները, եթե Թուրքիան չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ, եւ կոչ էր արել մեղմացնել տոնը:

No comments: