Tuesday, August 17, 2010

Ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագիր ներկայացնել. Դավութօղլուն՝ ԱՄՆ–ի մասին

Tert.am. 17-8-2010- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութողլուն հերքել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որի համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջնագիր է ներկայացրել, որով նախազգուշացրել է Թուրքիային զենքի մատակարարման հնարավոր սահմանափակումների մասին։ Այդ մասին հայտնում է CNN Turk–ը։ Դավութողլուի խոսքով՝ ոչ մի երկիր իրավունք չունի Թուրքիային վերջնագիր ներկայացնել և նախազգուշացումներ անել, առավել ևս՝ վարչապետի հասցեին։ Հիշեցնենք, որ երկուշաբթի բրիտանական The Financial Times–ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ–ն մտադիր է սահմանափակել զենքի մատակարարումը Թուրքիային, եթե առաջիկայում Անկարան չփոխի իր դիրքորոշումը Իսրայելի և Իրանի նկատմամբ։ Նշենք, որ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեն Բերտոնը նույնպես հերքել էր վերջնագրի մասին տեղեկատվությունը։

No comments: