Thursday, August 12, 2010

Վերջ հայ-թուրական սահմանի բացման շուրջ վեճերին. Անկարան Երեւան կմտնի Վրաստանի տարածքով

Թուրքիան պաշտոնապես խոստացել է Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքների անցկացման կազմկոմիտեին, որ թուրքական պատվիրակության մասնակիցների համար անհրաժեշտ սպառազինությունը Հայաստան կուղարկվի Վրաստանի տարածքով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Armenia-2010 վարժանքների կազմկոմիտեին մոտ կանգնած աղբյուրները: Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի վարժանքները կայանալու են սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ: Միեւնույն ժամանակ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներն ու լրատվամիջոցները պնդում են սահմանի հնարավոր բացման մասին:

No comments: