Tuesday, August 17, 2010

Բացահայտում. շոկոլադի սիրահար մարդիկ ավելի բարեհոգի ու մեծահոգ են

Panorama.am. 17-8-2010- Ամերիկացի գիտնականները բացահայտել են շոկոլադի նոր դրական հատկությունը. այն նվազեցնում է ագրեսիվությունն ու հանգստացնում է մարդու նյարդերը, այսինքն` շոկոլադի սիրահար մարդիկ ավելի բարեհոգի են, քան նրանք, ովքեր խուսափում են քաղցրից: Փորձագետների զեկույցում նշվում է, որ գլյուկուզան ազդում է մարդու վարքի վրա, մարդուն դարձնում է ավելի բարի ու մեծահոգի: Գլյուկոզայի տոկոսի բարձրացումը հեռացնում է մռայլ մտքերը, ստիպում է մոռանալ վիրավորանքը և վրեժ լուծելու ցանկությունը: Շոկոլադի սիրահարները հակված են ներել իրենց շրջապատող մարդկանց վատ արարքները: Բայց միայն սա չէ շոկոլադի դրական ազդեցությունը. ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ գլյուկոզա անհրաժեշտ է մարդուն` ինտելեկտուալ զարգացվածության համար: Բացի այդ, կոնֆետի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Բայց դա չի նշանակում, որ կարելի է շոկոլադ ուտել ամեն օր: Դրական ազդեցություն է թողնում միայն նրանց վրա, ովքեր ուտում են շոկոլադ շաբաթական երկու անգամ և ոչ ավել, գրում է The Daily Mail-ը: Շվեյցարական ու գերմանական գիտնականները պնդում են, որ օրական պետք է ուտել 40 գրամ կոնֆետ. այդքանը բավական է, որպեսզի մարդ խուսափի նյարդային պոռթկումներից և ավելորդ քաշից:

No comments: