
News.am. 5-8-2010- Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն օգոստոսի 3-ի առավոտյան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։
Պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանի կողմից ընդունելության արժանանալուց հետո Ստամբուլի նահանգապետը պատրիարքարանի ընդունելության սրահում հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ Ստամբուլի նահանգապետը հավատացրել է հայ համայնքի ներկայացուցիչներին, թե իրենք տեղյակ են առկա խնդիրներին, եւ փորձում են համերաշխության մթնոլորտում ընթացք տալ խնդիրների լուծմանը։
Մոտ մեկ ժամ տեւած մտերմիկ զրույցից հետո Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հրաժեշտ է տվել եւ հեռացել։
No comments:
Post a Comment