Այդ մասին հայտարարել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Քեմբեկը, Երեւանում ներկայացնելով ԼՂՀ-ում անցկացված սոցհարցման արդյունքը: Հայաստանյան կուսակցությունների ու գործիչների վարկանիշերի ներկայացման խառնաշփոթում այս տեղեկությունը չարժանացավ անհրաժեշտ գնահատականի:
Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ է խաղաղության. “Նա կողմ է շփման գծից դիպուկահարների հետ քաշմանը եւ այնտեղ ոչ զինվորական միջազգային դիտորդների տեղակայմանը”:
Ում է ձեռնտու Ղարաբաղում “ոչ զինվորական միջազգային դիտորդների տեղակայումը”, եւ ում էր պետք նման առաջարկի համար “սոցիոլոգիական հարցումը”:
Մինչ այս գրեթե բոլոր սոցհարցումները Ղարաբաղում լիովին բացառել են որեւէ երրորդ կողմի ուժերի տեղակայումը` զինվորական, թե քաղաքացիական: Առավել եւս, ոչ զինվորական դիտորդներ արդեն իսկ կան, ի դեմս Մինսկի խմբի մոնիտորինգի խմբի, եւ յուրաքանչյուր ղարաբաղցի կասի, որ ոչ մի անգամ չի լսել, որ Մինսկի խումբը դատապարտած լինի Ադրբեջանին, առավել եւս` պատժած լինի սահմանին սադրանքների համար:
Հատկանշական է, որ Ղարաբաղում երրորդ կողմի ուժերի տեղակայմանը դեմ է նաեւ Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանում Իրանի դեսպան Բահրամին բացահայտ հայտարարել է, թե “օկուպացված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը կնշանակի Ղարաբաղի անջատում Ադրբեջանից”:
Փաստորեն, Ղարաբաղում որեւէ ուժերի տեղակայումը կնշանակի խնդրի կարգավորում, քանի որ բանակցությունը վարվում է այն բանի շուրջ, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի ու Ղարաբաղի սահմանը: Եւ եթե կարգավորման նախագծողներն իրենց նախագծերում օգտվեն “Հայաստանի բարեկամների” հարցումից, նրանք կարող են սխալվել իրենց հաշվարկներում, քանի որ Ղարաբաղը նույնիսկ պաշտոնական մակարդակում կտրականապես դեմ է հանդես գալիս որեւէ երրորդ ուժերի տեղակայմանը:

No comments:
Post a Comment