Wednesday, August 18, 2010

Թուրքիայի դեսպանատունը գրոհածը սեր է խոստովանել Էրդողանին

Aysor.am. 18-8-2010- Ռամալլահի 32-ամյա բնակիչ Նադիմ Ինժազը նախօրեին մուտք է գործել Իսրայելում Թուրքիայի դեսպանատուն և փորձել է պատանդ վերցնել դեսպանատան աշխատակիցներին: Պաղեստինացին զինված է եղել դանակով և կեղծ ատրճանակով, ինչպես նաև իր հետ բենզին է բերել դեսպանատուն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «Ուայ-նեթ»-ին, Ինժազին ձերբակալել են` վիրավորելով նրա ոտքը և իսրայելական իրավապահների ուղեկցությամբ տեղափոխել հիվանդանոց: Ավելի վաղ իսրայելական հեռուստաալիքները հեռարձակել են պաղեստինացու դիմում-տեսահոլովակը, որտեղ նա պնդում է, որ երկու պատանդ է վերցրել և սպառնացել է պայթեցնել Թուրքիայի դեսպանատունը: Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ, նա սեր է խոստովանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և խնդրել նրան քաղաքական ապաստան տրամադրել: Այժմ Նադիմ Ինժազը Թել-Ավիվի հիվանդանոցներից մեկում է ` իրավապահների հսկողության տակ: Հայտնի է նաև, որ Ինժազն ավելի վաղ ևս նման արարք է կատարել, այս անգամ` Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Պաղեստինացուն ձերբակալել են, դատապարտել, և նա վերջերս է ազատություն ստացել: Այն ժամանակ Ինժազը զինված է եղել խաղալիք ատրճանակով:

No comments: