Diplomat.am. 25-9-2010- Հայաստանի տնտեսությունը դժվարությամբ հաղթահարելով հետճգնաժամային խոչնդոտները` տարեցտարի արձանագրում է տնտեսական մակարդակի նվազում: Մեր երկրի ցածր տնտեսական ցուցանիշները արտասահմանյան փորձագետների կարծիքով ոչ միշտ են արդարացված անբարենպաստ աշխարհագրական դիրքով, ոչ բարեհամբույր հարևաններով և ճանապարհային ենթակառուցվածքների թերի զարգացվածությամբ:
Կանադական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` Fraser Institute-ի գնահատմամբ՝ տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 141 պետությունների թվում զբաղեցնում է 50-րդ տեղը` նախորդ տարվա 48-րդ հորիզոնականի փոխարեն:
Հետազոտությունը կատարվել է ուշադրություն դարձնելով երկրի որդեգրած ռազմավարության մի շարք դրույթների վրա` տնտեսական կյանքին պետության միջամտության չափ, տնտեսական գործունեության իրավական ապահովում, դրամավարկային քաղաքականություն, արտաքին առևտուր և գործարար կյանքի պետական կարգավորում: Կանադացի տնտեսագետ - վերլուծաբանների գնահատմամբ, Հայաստանի համար տնտեսական գործունեության ընթացքում ամենալուրջ խնդիրները շարունակում են մնալ անկողմնակալ և անկախ դատարանների բացակայությունն ու բիզնեսավարման ընթացքում ծագող հավելյալ ծախսերը, նախ և առաջ` կաշառքները,- նշված է զեկույցում:
Հարավկովկասյան տարածաշրջանում Հայաստանը տնտեսական ազատությունների ցուցանիշով զիջում է հարևան Վրաստանին, որը 2010 թվականին զգալիորեն բարելավել է սեփական ցուցանիշները: 2009թ. համեմատ Վրաստանը բարձրացել է մոտ 20 կետով` հայտնվելով ցուցակի 23-րդ հորիզոնականում: Սակայն, զիջելով Վրաստանին, մեր երկիրը ազատ տնտեսվարման մակարդակով բավական առաջ է այլ տարածաշրջանային պետություններից:
Ըստ կանադացի փորձագետների` տնտեսական ազատությունների առումով Թուրքիան այսօր 74-րդ, Ադրբեջանը 93-րդ, իսկ Իրանը 107-րդ հորիզոնականներում են:
Միևնույն ժամանակ Կանադացի մասնագետները բավական բարձր են գնահատել պետական հատկացումների և սուբսիդիաների ոլորտում Հայաստանում տիրող վիճակը: Բավական դրական է գնահատվում նաև հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, մասնավորապես սղաճի մակարդակն ու արտարժույթով հեշտությամբ բանկային հաշվեհամարներ բացելու հնարավորությունը:

No comments:
Post a Comment