Tert.am. 27-9-2010- Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպում է խորհրդարանական լսումներ երկրորդ ընթերցման ներկայացված ««Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնի է, օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր այս տարվա հունիսին, որից հետո՝ մինչև երկրորդ ընթերցումը, նախագիծը քննարկման էր դրվել ԱԺ համապատասխան հանձնաժողովում։
Օգոստոսի 9–ին ԱԺ հանձնաժողովը որոշել էր 15 օրով հետաձգել հարցի քննարկումը, չընդգրկել այն անցած քառօրյայի օրակարգում, որպեսզի մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կազմակերպվեն խորհրդարանական լսումներ։
Հիշեցնենք, որ օրինագծերի քննարկումն ուղեկցվեց հասարակական դժգոհությամբ։ Մինչ օրենսդիրները քննարկում էին նախագծերը, ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիաներ էին անցկացնում «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման անդամներն ու նրանց համակիրները։

No comments:
Post a Comment