«Լրագիր», 30.03..11թ.: Շիրակի մարզի սահմանային Արեգնադեմ համայնքը, որը գտնվում է մարզկենտրոնից 21, իսկ մայրաքաղաքից 141 կմ հեռավորության վրա, դատարկվում է, քանի որ գյուղում չկա զբաղվածություն եւ պետական հոգածություն: Արեգնադեմը մարզի համայնքներից առանձնանում է ոչ միայն նրանով, որ սահմանային է ու ժողովրդագրական խնդիրներ ունի, այլեւ նրանով, որ մարզում միակ գյուղն է, որ դպրոցական մասնաշենք չունի, եւ գյուղի երխաները դպրոց են գնում սեփական տների մեջ:
Այս ամենի մասին բազմիցս ահազանգել են Արեգնադեմի գյուղապետն ու համայնքի բնակիչները, սակայն խնդիրներն ամենեւին չեն պակասել եւ այսօր էլ, երբ պետական ամենաբարձր մակարդակներով հավաստում են, թե պետությունն իր դեմքը վերջապես շուռ է տվել դեպի գյուղեր, Արեգնադեմի համայնքի ղեկավարն ինքն է եկել մարզկենտրոն, որպեսզի խոսի ու պատմի բազմաթիվ խնդիրներից: Ամենակարեւոր խնդիրը, որի մասին բարձրաձայնեց գյուղապետը` “Արեգնադեմ համայնքը չունի դպրոց եւ գյուղապետարան”: Արեգնադեմը չունի ոչ խմելու, ոչ ոռոգման ջրացանցեր, գյուղտեխնիկա , բերքի իրացման շուկա, գազ:
Արեգնադեմի խնդիրներին ավելի շատ հասարակական կազմակերպություններն են տեղյակ, քան պետական: Եթե բազմազավակ ընտանիքներին ուղղված որեւէ ծրագիր չձեռնարկեն, գյուղում ծնելիություն չի լինի, գյուղից բոլորը կգնանմ ու սահմանային գյուղը, սահմանը պահող գյուղը կդատարկվի,- ասում են ՀԿ ներկայացուցիչները: Իսկ բնապահպան Գեւորգ Պետրոսյանն էլ նկատում է, որ մինչեւ գազաֆիկազման պետական ծրագիրը հասնի գյուղ, արժե մտածել ջեռուցման նոր եղանակի մասին: Բնապահպանները եւս խնդիրը լուրջ են համարում, եւ դրանք լուծելու տարբերակներ առաջարկում`գոնե տարին մեկ անգամ գյուղում ծառատունկ կազմակերպել:
Իսկ թե երբ խոստումները կհասնեն Արեգնադեմ` համայնքի ղեկավար Աղունիկ Հազրյանը տեղյակ չէր: Գյուղին ու գյուղացուն աջակցող կառավարության ամպագոռգոռ արտահայտություններից արեգնադեմցիները հոգնել են, իրենց գործնական քայլեր են պետք:
ՓԱՅԼԱԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ
Գյումրի

No comments:
Post a Comment