Thursday, September 23, 2010

Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող քուրդ և ասորի պատգամավորներին չհաջողվեց վերընտրվել Ռիկսդագում

Շվեդիայում կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայոց ցեղասպանության բանաձին աջակցող ծնունդով Թուրքիայից պատգամավորներին չի հաջողվել վերընտրվել Ռիկսդագում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:
Պարբերականի փոխանցմամբ, մասնավորապես, չեն վերընտրվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Յըլմազ Քերիմոն և Ժողովրդական կուսակցությունից ազգությամբ քուրդ Գյուլան Ավջըն: Բանաձևին աջակցում էր նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից ազգությամբ ասորի Իբրահիմ Բայլանը, որը նույնպես ծննունդով Թուրքիայից էր։ Նրա ընտրվել-չընտրվելու մասին, սակայն, թուրքական լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդում:
Ըստ ձայների նախնական հաշվարկի` Շվեդիայի 349 տեղանոց Ռիկսդագում իշխանության հետ կոալիցիա կազմած 4 կուսակցությունները հանդես կգան՝ 173, ընդդիմությունը՝ 156, ազգայնականները՝ 20 խորհրդարանականներով:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

No comments: