Wednesday, September 8, 2010

Բոստոնում կանգնեցվելու է Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթող

Panorama.am. 8-9-2010- Միացյալ Նահանգների հայաշատ Բոստոն քաղաքի զբոսայգիներից մեկում սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձանի բացումը:
Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը:


Դեռևս 2000 թվականից սկսած տեղի հայերը աշխատանքներ էին տանում, որպեսզի հիմնվի մի զբոսայգի` հայկական ողբերգության հուշակոթողով: Ընդ որում այն բավականին մոտ է գտնվում Բոստոնի տուրիստական նշանակության վայրերին:

Հուշարձանի վրա փորագրված են ներկայումս Թուրքիայի վարչական տարածքում գտնվող արևմտահայկական պատմական քաղաքների անունները: Մի շարք թուրքական կազմակերպություններ անընդհատ փորձել են տապալել հայկական այդ նախաձեռնությունը և կանխել հուշարձանի կառուցումը, բայց ապարդյուն:
Բացման արարողությանը մասնակցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

No comments: