News.am. 14-10-2010- Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում երկու ադրբեջանցիներ այրել են «պատահական ծանոթ» հային:
Ինչպես հաղորդում է «Վոլգոգրադի առաջին թերթը», 33-ամյա հայը ծանոթացել է տարեկից ադրբեջանցիների հետ պատահաբար: Տղաները մոտեցել, սիգարետ են խնդրել, ապա առաջարկել են միասին գարեջուր խմել: Երիտասարդը համաձայնել է: Որոշել են հանգստանալ Վոլգայի ափին, Ռուդնեւի կառամատույցի մերձակայքում: Երբ խմիչքը վերջացել է, ընկերախումբը որոշել է ցրվել: Սակայն անսպասելիորեն կռիվ է սկսվել:
Այժմ մեղադրյալներն արդեն չեն հիշում, թե ինչն է վիճաբանության առիթ դարձել, բայց այն ողբերգական ավարտ է ունեցել: Երկու 30-ամյա տղամարդ դաժանաբար ծեծել, այնուհետեւ բենզինով այրել են իրենց պատահական ծանոթին»,-ասել է Կիրովի շրջանի քննիչ Միխայիլ Ֆոմենկոն:
Անհավանական է, բայց երբ կիսաայրված մարմինը գտել են պատահական անցորդները, հայը դեռ կենդանի է եղել: Նա մահացել է այրվածքաբանական կենտրոնում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործներին մինչեւ 12 տարի ազատազրկում է սպառնում:

No comments:
Post a Comment