Wednesday, October 20, 2010

Պետք է հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման. Ֆիլիպ Գորդոն

«Մենք կցանկանայինք, որ կողմերը վավերացնեին արձանագրությունները և դրանք կյանքի կոչեին», - Ջոն Հոփկինսի համալսարանի Փոլ Հենրի Նիտցեի անվան միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը՝ պատասխանելով հայ-թուրքական հաշտեցման վերաբերյալ լրագրողների հարցին։
«Մենք հավատում ենք, որ նման քայլը կօգնի Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Բայց դա տեղի չունեցավ։ Եվ մենք ափսոսում ենք դրա համար։ Հնարավոր է, որ ապագայում դրա համար առաջ գան անհրաժեշտ պայմաններ»,- ասել է նա։ Գորդոնի խոսքով՝ ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հասնել հաշտեցման։ «Նման հաշտեցումն ԱՄՆ-ի համար ունի մեծ նշանակություն»,- ասել է նա։

No comments: