Wednesday, October 20, 2010

Ս. Լեվի. Իրանի դեմ պատժամիջոցները բխում է Ադրբեջանի շահերից

Panorama.am. 20-10-2010- ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ստյուարտ Լեվին նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ԿԲ նախագահ Էլման Ռուստամովին, Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ադրբեջանական իշխանություններին իրազեկել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ նախատեսված վերջին պատժամիջոցների մասին:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատական գործակալությունը:
Փոխնախարարը նշել է, որ այդ ոլորտում ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Ադրբեջանի ֆինանսական համակարգը Իրանից պաշտպանելուն:
Այս մասին նշվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Լեվին նաև նշել է, թե այդ պատժամիջոցների նպատակը՝ Իրանի ղեկավարների վրա ազդելն է:
ԱՄՆ պաշտոնյան նշել է, թե երկկողմ բանակցությունները նոր են սկսել և դա մասնավորապես վերաբերվում է իրանական ընկերություններին և մասնավոր անձանց:

No comments: