Tert.am. 6-10-2010- Հայ–բելառուսական հարաբերությունները բավական զարգացած են, ակտիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն։
Նա նաև նշել է, որ վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են նաև տնտեսական հարաբերությունները։
Ըստ դեսպանի՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ ավելի է։
Լրագրողի այն հարցին, թե ինչու, չնայած այդ զարգացած հարաբերություններին, Բելառուսը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանել է. «Սա շատ ցավոտ թեմա է։ Այն ողջ աշխարհում քննարկման առարկա է, այն ուսումնասիրման փուլում է,– հայտարարել է դեսպանը՝ավելացնելով.– Մենք այսօր միանշանակ չենք կարող բռնել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը»։
Լրագրողներն ուղղել են դեսպանին՝ ասելով, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Դեսպանն այդժամ ասել է. «Թեման ցավոտ է, այն մեզ համար դեռ ուսումնասիրված չէ, եթե նման դիմում լինի, մենք կքննարկենք»։

No comments:
Post a Comment