24,78 կարատանոց քաշով վարդագույն ադամանդը աճուրդում վաճառվել է գրեթե 47 մլն դոլարով: Ադամանդը, որ տեղադրվել էր մատանու մեջ եւ հղկվել «զմրուխտի» ձեւով, մասնագետների կողմից գնահատվել էր 27-38 մլն շվեյցարական ֆրանկ:
Բայց աճուրդում, որ շատ լարված է անցել, արտառոց քարի գինն աճել է մեկուկես անգամ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այս անգամ Sotheby's աճուրդի տունը չի թաքցրել ադամանդի նոր սեփականատիրոջ անունը, նոր տերը ոսկերիչ Լորենս Գրաֆֆն է:
Հարգելի ընթերցող,
«Արաքս»-ի բլոգում ցանկացած լուրի, նյութի կամ հոդվածի տեղադրվելը, դրա բովանդակության հետ համաձայն լինել չի նշանակում, այլ ընդամենը՝ արծարծված մտքերը հանրության դատողությանը հանձնելու նպատակով է կատարվում, քանզի ժողովրդի հավաքական գիտակցությունը եւ բնազդը շատ անգամ ավելի զգայուն եւ անսխալական է...
No comments:
Post a Comment