Wednesday, November 17, 2010

Իրանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Նոյեմբերի 17-ին կայացել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։
Նախագահները վստահություն են հայտնել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ եւ միջազգային հարցերի շուրջ։

No comments: