Friday, November 5, 2010

Լևոն Պաչաջյանը առաջին գոլը խփեց Իրանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը իր առաջին գնդակը խփեց Իրանի բարձրագույն խմբի առաջնությունում` ընթացիկ առաջնության 14-րդ տուրում գրավելով «Էսթեղլալ Թեհրանի» դարպասը։ Պաչաջյանի թիմը՝ «Սանաթ Նավթը» այս խաղում հաղթանակ է տոնել 2։0 հաշվով։
Լևոնը կրկնապատկել է հաշիվը 76-րդ րոպեին՝ մեն-մենակ մնալով դարպասապահի դիմաց, շրջանցելով վերջինիս ու անարգել գրավելով մրցակցի դարպասը։
Այս հաղթանակից հետո «Սանաթ Նավթը» 22 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ Էսթեղլալ 24 միավորով առաժմս աղյուսակի 2-րդ տեղում է գտնվում:

No comments: