Friday, November 5, 2010

Մահացել է մոլորակի ամենատարեց մարդը` 114 տարեկան

HayNews.am. 5-11-2010- Մոլորակի ամենատարեց մարդը` ֆրանսուհի Էժենի Բլանշերը մահացել է 114 տարեկան հասակում: Ըստ ամերիկյան հետազոտական ինստիտուտի, այժմ ամենաերկարակյաց մարդու կոչմանն է արժանացել ամերիկուհի Յունիս Սէնբորնը, ով բնակվում է Թեքսաս նահանգում և Բլանշերից փոքր էր ընդամենը 154 օրով:
Ի դեպ, ֆրանսուհի Բլանշերը 12 քույր և եղբայր է ունեցել, որոնք բոլորն էլ մահացել են: Նկատենք նաև, որ Բլանշերը 25 տարեկանից միանձնուհի է դարձել` Կյուրասաո կղզում գտնվող վանքում:

No comments: