Wednesday, November 3, 2010

Արցախի ՊԲ-ում քննարկել են սպանված ասկյարների դիակների վերադարձի հարցը

Նոյեմբերի 2-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմագերիների, պատանդների, ինչպես նաև շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու ասկյարների դիակների վերադարձման հետ կապված հարցեր:
Կողմերը միաժամանակ շոշափեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի այլ շրջանակ, ինչպես նաև կարևորեցին հետագա փոխհամագործակցության խորացման անհրաժեշտությունը:

No comments: