
Ըստ վարչապետի, եվրոպական արժեքներ են դավանում նաև մեր հարևաններ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը:
«Ինչքան մեր հարևանները եվրոպական արժեքներին ու քաղաքակրթությանը բնորոշ արժանիքներով կառուցեն իրենց կյանքը այնքան Եվրամիության համար բարենպաստ միջավայր կլինի, և դա համահունչ է նաև մեր պատկերացումների հետ», -հավելեց վարչապետը:
Նրա խոսքով, եթե այդ երկրներն ընտրել են եվրաինտեգրացիայի ճանապարհը, ապա նրանք պարտավոր են բարեփոխումներ իրականացնել այդ արժեքներից ելնելով:
«Ինչքան արագ այդ բարեփոխումներն իրականացվեն այնքան տարածաշրջանային ներքին կոոպերացիայի համար կձևավորվի լուրջ պետենցիալ: Այդ տեսակետից մենք շահագրգռված ենք, որպեսզի Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը հաջողեն բարեփոխումներում, և աշխարհում չկա մի երկիր, որն առավել շահագրգռված է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, քան Հայաստանը, քանի որ դա նշանակում է, որ մենք կունենանք հարևան պետություն, որն ապրում է ըստ այդ արժեքների և դա նշանակում է, որ բոլոր հարցերը` սկսած ցեղասպանությունից, վերջացրած ԼՂ հարցով հնարավոր է լուծել նաև Եվրոպական արժեքների հենքի վրա», -եզրափակեց գործադիր մարմնի ղեկավարը:
No comments:
Post a Comment