Thursday, November 4, 2010

Թուրքիայի ՆԳՆ. «Նոր պատրիարք չի ընտրվի, քանի դեռ կենդանի է Մեսրոպ արք. Մութաֆյանը»

HayNews.am. 4-11-2010- Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը պատասխանել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ուֆուք Ուրասի հարցմանը՝ կապված Պոլսի հայոց պատրիարքի հնարավոր ընտրությունների հետ:
Ինչպես փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի ներքին գործերի նախարարը շեշտել է, որ քանի դեռ կենդանի է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, նոր պատրիարքի ընտրությունները բացառված են, իսկ պատրիարքի փոխանորդի ընտրություններ կարող են լինել:
Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծանր հիվանդ է, և վերջինիս պարտականությունները կատարում է սույն թվականի մայիսին պատրիարքի փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նշենք նաև, որ Թուրքիայի կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

No comments: