Thursday, November 4, 2010

Վատիկան. Թուրքիայում խորանում են հակաքրիստոնեական տրամադրությունները

Tert.am. 4-11-2010- Վատիկանի ռադիոն հատուկ թողարկում է պատրաստել հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հույներին պատկանող գերեզմանատան դեմ իրականացված հարձակման մասին, որի ընթացքում խստորեն քննադատվել է կատարվածը:
Ռադիոհաղորդման ընթացքում հատկապես շեշտադրվել է այն հանգամանքը, որ վանդալիզմի նման դրսևորումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրքերը տոնում էին Հանրապետության հիմնադրման 87-րդ տարեդարձը:
Ընդգծելով, որ Թուրքիայում շարունակում են խորանալ հակաքրիստոնեական տրամադրությունները, Վատիկանի ռադիոն մեջբերել է Պոլսո հունաց Բարդուղիմեոս պատրիարքի մեկնաբանությունը.
«Այն դեպքում, երբ մենք սպասում ենք Թուրքիայում դրական զարգացումների, տեղի է ունենում նման հարձակում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Երբ կրոնական ազատության առանչությամբ մեզ մոտ հույսեր են արթնանում, տեղի են ունենում նման ոտնձգություններ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը, Գյոքչեադա կղզում անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել հույներին պատկանող գերեզմանատունը, ինչը հետևանքով ջարդուփշուր էին արվել 78 տապանաքարեր:

No comments: