Sunday, November 28, 2010

Էրդողանը թուրքական Պենտագոն է ստեղծում

News.am. 27-11-2010- Շուտով Թուրքիայում «Գլխավոր շտաբ» գրառումը կփոխարինվի «Պաշտպանության նախարարության շտաբ» բառերով:
Խնդիրն այն է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է մի նախագծի վրա, որը նախատեսում է Թուրքիայի զինված ուժերի համակարգի ամբողջական փոփոխություն: Նախագծի համաձայն, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջությամբ կչեզոքացվի, իսկ նրա հիման վրա կստեղծվի պաշտպանության նախարարության շտաբ:
Salamnews-ի հաղորդամբ, այդ մասին հայտնել է նախագծի կոորդինատորներից մեկը, ով համապատասխան հանձնարարություն է ստացել անձամբ վարչապետից:
«Գլխավոր շտաբի դիրքորոշումը երեք հրամանատարների խնդրով, որոնք անցնում են «Բալոզ» դատական գործով եւ Եվրամիության պահանջները, որը վերաբերում է Թուրքիայի ռազմական էլիտայի եւ քաղաքացիական իշխանությունների փոխհարաբերություններին, ստիպել են իշխանություններին մեկընդմիշտ վերջ դնել այդ հարցին: Մինչեւ տեխնիկական կողմի լուծումը, հասարակությունը չի իմանա սույն նախագծի մասին:
Գլխավոր շտաբի վերակազմակերպումը կարող է ավարտվել մի շարք ռազմական շտաբների եւ ձեռնարկությունների պարզեցմամբ:
«Պաշտպանության նախարարության շտաբի պետը պետք է ամբողջությամբ ենթարկվի Թուրքիայի պաշտպանության նախարարին: նոր նախագծի քննարկմանը, հնարավոր է, մասնակցեն նաեւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Բոլորը խոսում են այն մասին, որ Անկարան լրջորեն մտադիր է Գլխավոր շտաբը վերակազմավորել ՊՆ շտաբի: Գլխավոր շտաբն ամբողջությամբ պետք է ենթարկվի կառավարությանը: Վերակազմավորումները կվերաբերեն նաեւ Գլխավոր շտաբի շենքին եւ կստեղծվի ամերիկյան Պենտագոնի մոդելը»,- ասված է պարբերականի հոդվածում:

No comments: