Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը հայտնել է, թե իրենք Դինքի ընտանիքի անդամներին տեղեկացրել են, որ քաղաքապետարանը տեխնիկապես կաջակցի տան վերանորոգմանը, եթե ընտանիքի անդամներից մեկն ստանձնի վերանորոգման ծախսերը։
Մալաթիայի քաղաքային խորհրդի անդամ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Ալի Դաղդելենը ծրագիր է ներկայացրել, որով առաջարկել է Հրանտ Դինքի տունը վերցնել հսկողության տակ եւ պահպանել, ինչը Էրդողանի կուսակիցների կողմից մերժվել է։
No comments:
Post a Comment