Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում «Եվրոպայի գրողների խորհրդարանի» բացման արարողության ժամանակ բրիտանացի գրողը հանդես է եկել ելույթով, որի ժամանակ խոսել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի, Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքի, Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով նրանց հետապնդման և Հայոց ցեղասպանության մասին։ Բրիտանացի գրողը թուրքական իշխանություններին կոչ է արել ՔՕ-ից հանել այդ հոդվածը։
Այնուհետև անգլիացի գրողը Ստամբուլում կազմակերպված միջոցառման մասին իր տպավորությունները կիսել է բրիտանական Guardian պարբերականի ընթերցողների հետ՝ իր վրդովմունքը հայտնելով հետևյալ հանգամանքի առնչությամբ։
«Իմ ելույթի ժամանակ ես գործածել եմ Հայոց ցեղասպանություն եզրույթը, այնինչ իմ թուրք գործընկերներից մեկը, աղավաղելով իմ խոսքերը, այն վերածել է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտության»,– Guardian–ում գրել է Կունզրուն։

No comments:
Post a Comment