Aysor.am. 4-11-2010- Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը 2011 թ. սկզբին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին խոսք է գնացել Վ. Լիտվինի և Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահ Մահմեդ Ալի Շահինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԼԻԳԱ.Նովոստին` հղում անելով ԳՌ խոսնակի մամլո քարտուղարին:
Աղբյուրի համաձայն, Մ. Շահինը մեծ հույսեր է տածել Վ. Լիտվինի պաշտոնական այցի կապակցությամբ: Նրա կարծիքով, այցը նոր ազդակ կհաղորդի ինչպես երկու երկրների հարաբերություններին ընդհանուր առմամբ, այնպես էլ` խորհրդարանական մակարդակով:
Մ. Շահինի խոսքով, երկրների հարաբերությունների զարգացման համար մեծ նշանակություն ունի այն փաստը, որ Ուկրաինայում ձեռք է բերվել քաղաքական կայունություն և ձևավորվել է նոր կառավարություն: «Մեր խորհրդարանները մեծ աշխատանք կունենան ուկրաինա-թուրքական փոխհարաբերություններին օրենսդրական աջակցություն ցուցաբերելու համար»,- նշել է նա:
Իր հերթին Վ. Լիտվինն ասել է, որ «մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան լինի կայուն, կանխատեսելի և այնպիսին, որին կհասկանան աշխարհն ու իր հարևանները»:

No comments:
Post a Comment