Thursday, November 4, 2010

Բիզնես-միջավայրի տեսանկյունից նախկին ԽՍՀՄ երկրներից բարեփոխումների մեծ ակտիվություն է ցուցաբերել Վրաստանը

Համաշխարհային բանկի կողմից կազմված բիզնես-միջավայրի տեսանկյունից գրավիչ երկրների վարկանշային ցուցակում Ռուսաստանը զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը: Մեկ տարի առաջ Ռուսաստանը եղել է 116-րդ տեղում:
Նախկին ԽՍՀՄ երկրներից բարեփոխումների առումով մեծ ակտիվություն է ցուցաբերել Վրաստանը` զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ մյուս պետություններին, ապա ցուցակի առաջին 60 երկրների թվում են Լատվիան, Լիտվիան, Ղրղզստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը:
Համաշխարհային առաջատարներն են Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը:
Նշենք, որ ցուցակում ընդգրկած է 183 երկիր: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները` նոր ընկերություն ստեղծելու համար բարենպաստ պայմաններ, կանոնավոր գործունեության ծավալում, աշխատողների թվաքանակ, վարկավորման թույլտվություն, հարկման հստակություն և այլն:

No comments: