Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ադրբեջանական կողմը կվերադարձնի 21-ամյա հայ գերու` Մանվել Սարիբեկյանի դին: Նա, ադրբեջանական վարկածով, «ինքնասպան է եղել հոկտեմբերի 5-ին», սակայն իրականում սպանվել էր Բաքվում` գերության մեջ:
Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի բնակիչ էր: Սեպտեմբերի 11-ին մոլորված նախիրը փնտրելիս ձիով պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծը եւ գերի ընկել:
Այս պահին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում` Կարմիր Խաչի աշխատակիցների միջնորդությամբ հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնում անցած տարվա դեկտեմբերին ՀՀ սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացու: Նրա անունը դեռ չի հրապարակվում:
Ինչպես սահմանից հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցը, նա մոտ 50 տարեկան տղամարդ է, որի աչքերը կապված են:
Ըստ «Ա1+»-ի:

No comments:
Post a Comment