Thursday, November 4, 2010

«Հզոր Թուրքիայի» ղեկավար Թունա Բեքլեւիչը մտադիր է կրկին այցելել Հայաստան

News.am. 4-11-2010- «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը, ով հայտարարել է, թե հատել է հայ-թուրքական սահմանը` «բարի նպատակներով», եւ ում Հայաստանի ԱԱԾ-ն առաջարկել էր լքել Հայաստանը, հայտարարում է, որ մտադիր է նորից այցելել Հայաստան:
Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որ սահմանների բացումը Կովկասյան տարածաշրջանին խաղաղություն եւ անդորր կբերի:
Բեքլեւիչը նշել է, որ նպատակ են դրել եկող այցի ընթացքում գործարարների հետ միասին Հայաստան ժամանել:
«Մասնավորապես Երեւանից հարավ` Արարատի մարզի շրջանում ներդրումների հնարավորությունների առկայությունը մատնանշելով Բեքլեւիչը նաեւ զբոսաշրջության բնագավառում է մեծ անելիքներ տեսնում գլխավորապես Սեւանա լճի հետ կապված: Ներկայումս ժամանակավորապես փակ եղող սահմանների բացման պարագայում դրսից Հայաստան մտնող դրամագլխի քանակը 2012թ.-ին կանցնի 5 միլիարդ ամերիկյան դոլարը եւ Հայաստանում գործազրկության մակարդակը 3 տոկոսով կնվազի»,- ասված է հայտարարության մեջ:
«Հզոր Թուրքիայի» ղեկավարը տեղին արված քայլ է համորում Թուրքիայի Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում Հայաստանի դուրս բերումը արտաքին սպառնալիքների ցուցակից: Նա նշել է, որ «եթե Հայաստանը ավելի բաց լինի երկխոսության համար, այսօր Կովկասում անդորրն ու եղբայրությունը կգերիշխի»:
«Այս պահին մենք շատ հստակ հաղորդագրություն ենք տալիս, հասարակական կազմակերպությունների, գիտնականների, գործարարների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ ենք հանդիպում: Սահմանների բացման հարցում Թուրքիայում լուրջ համաձայնություն կա: Գլխավորապես TESEV-ի օրինակով Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունները երկուստեք սահմանների բացմանն ուղղված անձայն դիվանագիտություն են իրականացնում: Խաղաղության համար երկխոսություն է անհրաժեշտ:
Ամեն մի կառույց իր համախոհներին գտնելով եթե երկխոսության մեջ մտնի իր համար կհայտնագործի, թե որքան իրար նման ու մոտ են այս երկու հասարակությունները: Երկու կողմերի անջատողականները երկու հասարակություններին էլ թունավորել են: Հիմա մեր պարտականությունը այս կատաղած փոքրամասնությանը հանգիստ ու անձայն մեծամասնությամբ լռեցնելն է: Երկու կողմում էլ մեր անցյալը գողացողներից պետք է փրկենք մեր ապագան»,- նշված է հայտարարության մեջ:

No comments: