
Նրա գնահատմամբ, հարևան երկու պետությունների` Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները երբեք էլ բարեկամական ու բարիդրացիական չեն եղել, հարաբերությունները կարգավորելու գործընթացը, ըստ նրա, թատրոն է ու երկար ձգվող սերիալ, միայն դերակատարներն են փոխվել:
ՀԿ-ն գործընթացի հետևանքով առաջ եկած երևույթների վերլուծություն է իրականացրել, ապա եկել եզրակացության, որ Հայաստանում անկում է ապրել ազգի մարտական ոգին ու նկատվում է պայքարելու պատրաստակամության բացակայություն:
ՀԿ-ի նախագահը նշեց, որ տեսնում են անինքնասիրության հասնող թուլամորթություն: Օրինակ բերեց այն, որ թուրք ոչ հայտնի ու օրինախախտ գործիչներին Հայաստանում շատ լավ ընդունելություն ցույց տվեցին: ՀԿ-ում արձանագրել են, որ առկա է նաև խորը հիասթափություն, որի պատճառը միայն սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը չէ:
Առկա բացասական երևույթների դեմ պայքարի գործում բանախոսը կարևորեց ազգային արժեքների վերհանումը: ՀԿ-ն մտադիր է հրապարակել հայոց պատմության մեջ աննախադեպ հայրենասիրական ոգով լեցուն Հայկ Նահապետի պատգամը: Ըստ նրանց, դա կօգնի այդ պայքարում:
No comments:
Post a Comment