Saturday, November 6, 2010

Դավիթօղլու. Թուրքիան շարունակում է պայքարը «Ցեղասպանության» քարոզչության դեմ

Diplomat.am. 6-11-2010- Հայկական կողմը պետք է կոնկրետ քայլերով ցույց տա իր ցանկությունը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման առումով: Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին:
«Միայն այդ դեպքում մենք կկարողանանք բարելավել մեր հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց հետ կողք-կողքի ապրում ենք երկար դարեր: Իսկ դրա համար Թուրքիայի միակողմանի քայլերը բավական չեն»,-ասել է նա:
Ինչպես պնդում է ԱզերԹադջ գործակալությունը, Դավութօղլին նշել է , որ «հայկական լոբբին և հայկական պետությունը պետք է առաջին հերթին հրաժարվեն իրենց արմատական դիրքորոշումից»
«Հայոց Ցեղասպանության մասին քննարկումները և ընդունումները շատ երկրների խորհրդարաններում` այդ թվում նաև ԱՄՆ-ում , առաջացնում են իրավական և քաղաքական խնդիրներ: Ուշադրություն չարժանացնելով այն փաստին , որ թուրքերը այդ և դրան հաջորդող ժամանակահատվածներում շատ կորուստներ են ունեցել, սխալ մոտեցում է ինչպես գիտական , այնպես էլ բարոյական տեսանկյունից: Դատարանների փոխարեն մի շարք երկրների օրենսդիր մարմիների դատավճիռները, ինչպես նաև նրանց ` այլ ոչ թէ պատմաբանների կողմից գրված պատմությունը ճիշտ չէ: Այդ պրոցեսները խոչընդոտում են Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերություններին և ավելնորդ լարվածություն ստեղծում Հարավային Կովկասում: Եվ դա հաշվի առնելով մենք կշարունակենք պայքարը Ցեղասպանության քարոզչության դեմ»,-նշել է Դավութօղլին

No comments: