Saturday, November 6, 2010

Դավութօղլու. Հայերի հետ մենք նորից կարող ենք անկողծորեն բարեկամություն հաստատել

Թուրքական «Genş Yaklaşım» ամսագիրը ներկայացրել է հարցազրույց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուի հետ` հայ-թուրքական թեմայի վերաբերյալ: Աղբյուրի համաձայն` Դավութօղլուն ասել է. «Հայերի հետ մենք նորից կարող ենք բարեկամություն անկողծորեն հաստատել»:
«Տարիներ շարունակ օրակարգում մնացած հայկական հարցի երեք առանցքային հարցադրումներն ուղղել ենք Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութողլուին»,- գրված է հիշյալ ամսագրի էլեկտրոնային կայքում:

- Հայոց ցեղասպանության մասին պնդումները հերքող մեր փաստարկներն ինչու չե՞նք կարողանում բավականաչափորեն ներկայացնել միջազգային հանրությանը:
- Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք մեր պայքարը: Արդար և կայուն լուծում գտնելուն հետամուտ մենք առանց երկյուղելու շարունակելու ենք ջանքեր գործադրել:

- Օսմանյան ժամանակաշրջանում փոքրամասնությունների հանդեպ եղած արդար ու մեղմ քաղաքականությունը հանրապետության հռչակումից հետո ինչու՞ չշարունակվեց:
- Անհերքելի է այն փաստը, որ ժամանակի ընթացքում ականատես ենք եղել Թուրքիայի Հանրապետության օրոք մարդու իրավունքների հարցում դրական առաջընթացին: Ընդհանուր առմամբ ժողովրդավարության համար Թուրքիայում երկար ժամանակ է պայքար է մղվում:

- Սայիդ Նուրսիի` «Այս ազգի երջանկությունը և բարեկեցությունը հայերի հետ համաձայնության ու բարեկամությունից է կախված» տեսակետը կար՞ող եք գնահատել այն տեսանկյունից, որ «Հայկական հարցի կարգավորումը»ը խոհեմաբար մինչև դրական արդյունքի զարգացնելու համար անհրաժեշտություն կա հասարակական համապատասխան մթնոլորոտ ապահովել:
- Այս հողերը և կրոնական և փիլիսոփայական իմաստով կարևոր համարող մոտեցումները և մեզ այսպիսին դարձրած ավանդույթները կարելի է զարգացնել: Նման մտավոր հենարան գտնելու հարցում նեղություն չենք կրում: Հայերի հետ դարեր շարունակ ապրել ենք, իսկ մի պատմական ժամանակահատվածում դադարած մեր այդ բարեկամությունը կարող ենք անկեղծեությամբ նորից հաստատել:

No comments: