Thursday, November 4, 2010

Իսրայելը բարձրաձայնում է Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին

Panorama.am. 4-11-2010- Իսրայելը պետք է դառնա Եվրամիության անդամ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Տնտեսական, մշակութային, զբոսաշրջության, մարդկային արժեքների իմաստով համարում ենք մեզ միասնական Եվրոպայի մի հատված, եւ Իսրայելը պետք է դառնա ԵՄ անդամ», - ասել է Լիբերմանը Երուսաղեմում մի խումբ ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Անհնար է պատկերացնել ժամանակակից Եվրոպան, ժամանակակից Ռուսաստանը առանց հրեական ոգու», - նշել է նախարարը:
Խոսելով տարածքային խնդիրներից, Լիբերմանն ասել է նաեւ, թե Իսրայելը չի պատրաստվում որեւէ մեկից ինչ-որ բան խլել, սակայն եւ չի պատրաստվում ինչ-որ բան զիջել:

No comments: