Thursday, November 4, 2010

32 903 ծնունդ` այս տարվա ինն ամիսների ընթացքում

Panorama.am. 4-11-2010- Այս տարվա ինն ամիսների ընթացքում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2010-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 32 903 ծնունդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 32 019-ի համեմատ:
Կարինե Կույումջյանից նաև տեղեկացնաք, որ նույն ժամանակահատվածում հանրապետությունում մահացության դեպքերն աճել են 1 տոկոսով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է մահացության 20 793 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 20 588 դեպք:

2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրական բաժնի պետի, կազմել է 3 մլն 259 հազար 100 մարդ: 2010 թվականի հունվարից հոկտեմբերի 1-ի ընկած ժամանակահատվածում բնակչության թիվն ավելացել է 9600 մարդով, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը բնակչության թիվն ավելացել է 13 հազար 200 մարդով:

No comments: