Թերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված
-Հայաստանի Հանրապետությունը ե՞րբ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
-Երբ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը ձախողվեն։
-Այսինքն՝ պատերազմի սպառնալիքի դեպքո՞ւմ։
-Իհարկե։ Այլապես 20 տարի և ավելի ամբողջ ժողովուրդն էլ իր առօրյա օրակարգից սկսած մինչև դիվանագիտական օրակարգեր Ղարաբաղի բեռն իր ուսերին տանում է։ Ճանաչելը ոչինչ չի տալիս, ի վերջո Գերագույն խորհուրդը մի անգամ արդեն ճանաչել է։ Մենք չենք ուզում խաղի ընդունված կանոնները միակողմանի խախտել։ Մենք տեսնում ենք, որ օրավուր ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի է կարևորվում։ Այնքան, որ աշխարհը տարածքային ամբողջականությունը համարում է ածանցյալ, որ հողի վրա ազգն ինքնորոշվեց, այդ հողը դառնում է անձեռնմխելի։ Աշխարհն այսօր ոչ թե պատրաստ չէ ճանաչելու, այլ իր խնդիրներն ունի, ամեն պետություն իր շահերն ունի, իր խաղերն ունի, և որևէ պետություն առավելագույն քայլ անել կամ խնդիրն առաջ տանել չի ուզում։ Իհարկե, շատ կարևոր է, թե այս ամբողջ ընթացքում մենք ինչքան կարող ենք զորանալ։
-Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 միլիարդ դոլար է, ըստ նախագահի Էլ՝ պետությունն օրեցօր հզոր է դառնում։ Համարյա ամեն երկուշաբթի և շաբաթ, եթե ոչ նախագահը, որևէ մեկը անպայման հարևանի հասցեին պատերազմի սպառնալիք հնչեցնում Է։ Ձեր կարծիքով այդ սպառնալիքները ռեա՞լ են, թե՞ քարոզչական նպատակներ ունեն։
-Ռազմական բյուջեն պատերազմի դեպքում նշանակություն կարող է ունենալ, բայց մոսիններով ու որսորդական հրացաններով բազմահազարանոց բանակին դիմակայեցինք։ Հարցը միայն զինատեսակը չէ, ադրբեջանցի զինվորը գալիս է գրավելու, իսկ հայ զինվորն իր տունն է պաշտպանում։ Բյուջեի միլիարդները մեծ առավելություն չեն։ Ի վերջո, Ադրբեջանն ինքը չէ պատերազմի լինել-չլինելը որոշողը։ Փոքր հարձակումներ, միջադեպեր սահմաններին՝ այո, հետո հայտարարություններ՝ թե մենք մեղավոր չենք, հայկական կողմն է մեղավոր, այսքանը Ադրբեջանը կարող է և անում է, իսկ պատերազմն ուրիշ խաղ է, և հարվածը վերաբերելու է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին։ Ադրբեջանը նաև ավելին կորցնելուց է խուսափում. եթե այդպես չլիներ, վաղուց այդ պատերազմը, որ երկուշաբթիից շաբաթ սպառնում են սկսել, սկսած կլինեին։ Ի վերջո՝ 1994 թ. հրադադարը մենք չենք առաջարկել, Ադրբեջանն է միջազգային կառույցների միջոցով վախվորած առաջարկել, մենք էլ ընդունել ենք, դա չպետք է մոռանալ։

No comments:
Post a Comment