Tuesday, November 9, 2010

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը ԱԺ փողերը վատնում է զրահապատ անվադողերի վրա

News.am. 9-11-2010- Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախապատրաստվում է ձմեռվան։ Որպես քաղաքական էլիտայի, կարելի ասել՝ հայկական արիստոկրատիայի ներկայացուցիչ, ԱԺ խոսնակն իր սեզոնային առեւտուրն իրականացնում է բարձրորակ ու թանկարժեք իրեր ձեռք բերելու կուլտուրայով։ Մեր հավաստի տեղեկություններով՝ պարոն Աբրահամյանը 20 միլիոն դրամ է դուրս գրել ԱԺ բյուջեից եւ այդ գումարով ձեռք բերել 4 զրահապատ անվադող՝ իր անձնական մեքենայի քաչալ անիվները ձմեռայինով փոխարինելու նպատակով։ Հիշեցնենք, որ անցած տարի էլ 16 միլիոն դրամ արժողությամբ կոկորդիլոսի կաշվից բաճկոն էր նվիրել իր փեսային, առաջնորդվելով նրան ցրտից, ինչպես նաեւ երեւացող ու աներեւույթ թշնամիներից պաշտպանելու հոգատարությամբ։
Փաստորեն, Հայաստանի գլխավոր ազգընտիրը ժողովրդի գրպանից աստղաբաշխական թվեր է ծախսում պաշտպանական կամ, ավելի ճիշտ՝ ինքնապաշտպանական նպատակներով, եւ ելնելով նրա գնած իրերի արժեքի տրամաբանությունից, կամ փեսայի բաճկոնն է զրահապատ եղել, կամ էլ անիվները՝ կոկորդիլոսի կաշվից։

No comments: